Նոր երկրաշարժ Իտալիայում. զոհեր չկան
Իտալիայում երեկ գիշեր հերթական երկրաշարժն է տեղի ունեցել` 5.1 մագնիտուդ ուժգնությամբ:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Նովի դի Մոդենա քաղաքը: Իտալիայի` երկրաշարժերի ուսումնասիրության ազգային ինստիտուտի տվյալներով` էպիկենտրոնը գտնվել է 9.1 կմ խորության վրա:
Առաջին ցնցմանը 19 հետցնցում է հաջորդել:
Զոհեր և վիրավորներ չկան, սակայն վնասվել են մի շարք շինություններ, այդ թվում այդ թվում Նովի դի Մոդենա քաղաքի խորհրդանիշը համարվող ժամացույցով աշտարակը:
Մայիսի 20-ին Իտալիայում տեղի ունեցած 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել էր 7 մարդ, ավելի ուշ Իտալիայի հյուսիսային Էմիլիա-Ռոմանիա շրջանում երկրաշարժի զոհ է դարձել 17 մարդ:









