Իտալիայում համազգային սուգ է

16:41 • 04.06.12

Իտալիայում մայիսի 20-ին և 29-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով, այսօր երկրում համազգային սուգ է: Իտալիայի բոլոր պետական հաստատությունների ազգային ու եվրոպական դրոշներն իջեցվել են, հայտնում է korrespondent.net-ը:

 

Երկրի Էմիլիա- Ռոմանiա շրջանում գրանցված տարերային աղետի զոհ դարձավ 24 մարդ, մոտ 400-ը ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ, մոտ 15.000 իտալացիներ մնացին անօթևան:

 

Սակայն երկրի հյուսիսում ստորգետնյա ցնցումները չեն դադարում: Նախօրեին 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը եղել է Նովի դի Մոդենա քաղաքում: Բարեբախտաբար, այս անգամ զոհեր չեն գրանցվել, չնայած որ միջնադարյան մի քանի կառույցներ, այդ թվում` քաղաքի աշտարակը,  փլուզվել են:


Տարերային աղետների հետևանքով հասցված նյութական վնասի չափը մոտ 5 մլրդ եվրո է: Մոտ ժամանակներում տեղ կհասնի Եվրամիության օգնության առաջին մասնաբաժինը` 150-200 մլն եվրո: