Լիոնում 3 հրեա աշակերտի վրա են հարձակվել

10:30 • 04.06.12

Ֆրանսիայի Լիոն քաղաքի դպրոցներից մեկից դուրս գալիս, հրեա երկու երիտասարդ և մեկ աղջիկ զինված հարձակման են ենթարկվել, տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

 

Մուրճերով և այլ մետաղյա իրերով զինված հանցախումբը հայհոյել է հրեաներին, ապա ծեծի ենթարկել:

 

Ոստիկանության տեղեկացմամբ` ամենայն հավանականությամբ` հանցագործները հյուսիսային Աֆրիկայի մուսուլմանական երկրներից ներգաղթյալներ են եղել:

 

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Մանուել Վալսը խիստ քննադատել է տեղի ունեցածն ու խոստացել գտնել հանցագործներին և խիստ պատժի ենթարկել: