30 զոհ, 60 վիրավոր. Պակիստանում ավտոբուսն ընկել է կիրճը

08:32 • 04.06.12

Առնվազն 30 մարդ զոհվել և երեք տասնյակից ավելին էլ վնասվածք է ստացել Պակիստանում, որտեղ ավտոբուսը կիրճն է ընկել, հայտնում են առաջատար լրատվամիջոցները: Այլ տվյալների համաձայն՝ վիրավորների թիվը հասնում է 60-ի:

 

Ողբերգությունը տեղի է ունեցել երկրի հյուսիսում՝ Կահուտա քաղաքում:

 

Վարորդը գերազանցել է արագությունը, կորցրել է վերահսկումը շրջադարձին՝ դառնալով ՃՏՊ-ի պատճառ, որից հետո փորձել է փախչել դեպքի վայրից:

 

Մայիսի 26-ին Պակիստանում ավտոբուսի վթարից 20 մարդ էր զոհվել, ևս 20-ը վիրավորվել էր: