Վախճանվել է Էդուարդ Խիլը

09:03 • 04.06.12

Կյանքի 78-րդ տարում Սանկտ-Պետերբուրգում վախճանվել է ՌԽՍՀ ժողովրդական արտիստ, էստրադային կատարող Էդուարդ Խիլը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պոլենովի նյարդավիրաբուժության ինստիտուտի աշխատակցին, որտեղ երգիչը գտնվում էր վերջին օրերին:

 

Ապրիլի սկզբին Խիլը կաթված էր տարել և հոսպիտալացվել էր՝ ուղեղի արյան շրջանառության խանգարում ախտորոշմամբ:

 

Անընդհատ գտնվել է բժիշկների վերահսկողության տակ և այս ամբողջ ընթացքում նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: