Լիբիայում ազատազրկման են ենթարկվել ռուս, ուկրաինացի և բելառուս 24 վարձկաններ
Լիբիայի ռազմական դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել ազգությամբ ռուս, ուկրաինացի և բելառուս 23 վարձկանների` անցյալ տարվա հակամարտության ընթացքում Մուամար Կադաֆիին աջակցելու համար, հաղորդում է «Ֆրանս Պրես»-ը:
Ռուս վարձկաններից մեկը, ով համակարգել է մյուսների գործողությունները, ցմահ ազատազրկման է դատապարտվել:
24 ազատազրկվածները մեղադրվում են «երկիր-երկինք» տեսակի հրթիռների միջոցով ապստամբներին աջակցող ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռներին հարվածելու մեջ:
Սակայն նրանք հերքում են ներկայացված մեղադրանքները և պնդում, որ Լիբիա են ժամանել նավթային ոլորտում աշխատելու նպատակով:
Վարձկանների դատավարությանը ներկա են գտնվել Ուկրաինայի և Բելառուսի դեսպանները, ովքեր վճռի հրապարակումից հետո հայտարարել են, որ ազատազրկվածները պատրաստվում են վիճարկել ընդունված որոշումը:
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն հայտարարել էր, որ իրենց քաղաքացիների ազատազրկման դեպքում, Կիևը հնարավորինս կանի նրանց հայրենիք վերադարձնելու և այնտեղ իրենց պատիժը կրելու իրավունքը ստանալու համար:









