Անդրբայկալի երկրամասում կայծակից մի ամբողջ ընտանիք է զոհվել

10:47 • 04.06.12

ՌԴ Անդրբայկալյան երկրամասի Չերնիշևսկ գյուղում բնակիչները մեքենայի միջից տղամարդու, կնոջ և նորածին երեխայի դիակներ են հայտնաբերել, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը:

 

Քննիչները կարծում են, որ ընտանիքը զոհվել է կայծակի հարվածից: Ինչպես տեղեկացրել են տեղի ոստիկանական բաժանմունքից` դիակները հայտնաբերվել են Ալեուր գետի մոտակայքում:

 

Իրավապահ մարմիններին արդեն հաջողվել է պարզել զոհվածների ինքնությունը: «ՈւԱԶ» մակնիշի մեքենայում են եղել 28-ամյա Ալեքսանդր Կուշնիրը, նրա 22-ամյա կինը` Լյուդմիլան և նրանց 1-ամյա որդին:

 

Ականատեսների խոսքերով` այդ երեկո գյուղում հուժկու կայծակ է եղել: Նշվում է, որ զոհվածների դիակները դատաբժշկական փորձաքննության կենթարկվեն: