Նիգերիայում սուգ է հայտարարվել` երեկվա ավիավթարի 153 զոհերի հիշատակին
Նիգերիայում եռօրյա սուգ է հայտարարվել` ի հիշատակ նախորդ օրն երկրի խոշորագույն` Լագոս քաղաքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով 153 զոհվածների, գրում է «Բի Բի Սի»-ն:
Հիշեցնենք, որ ինքնաթիռը բախվել էր երկհարկանի շենքին: Զոհված ուղևորների թվում են եղել նիգերիական բանակի մի քանի գեներալ, ինչպես նաև Չինաստանի, Ասիայի և Եվրոպայի քաղաքացիներ:
Հնդկական Dana Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն իրականցնում էր Լագոս-Աբուջա թռիչքը:









