Պանամայում 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պանամայի խաղաղօվկիանոսյան ափին 6.6 ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը:
Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության հաղորդած տվյալների` երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 6:45-ին: Էպիկենտրոնը գտնվել է Դեվիդ քաղաքից դեպի հարավ` 230 մղոն հեռավորության և 6 մղոն խորության վրա: Բնական աղետի հետևանքով որևէ մեկը չի տուժել և ավերածություններ չեն գրանցվել:
Մասնագետների հավաստամամբ` ցունամիի վտանգ չի սպառնում:









