Քուրդ զինյալները Թուրքիայում զբոսաշրջիկի են առևանգել
Դիարբեքիր-Բինգյոլ մայրուղու վրա ահաբեկչական Քրդական աշխատավարական կուսակցության (PKK) մի խումբ զինյալներ անգլիացի զբոսաշրջիկի են առևանգել:
Նրանք ճանապարհին մեքենա են հրկիզել, ապա կանգնեցրել են Տրապիզոնից Դիարբեքիր ուղևորվող ավտոբուսը, բռնությամբ իջեցրել են մոտ 35 տարեկան անգլիացի մի զբոսաշրջիկի, նստեցրել այլ մեքենա և տարել անհայտ ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, Թուրքիայի անվտանգության ուժերը զբոսաշրջիկին գտնելու համար լայնածավալ գործողություններ են սկսել, սակայն առայժմ որևէ արդյունքի չեն հասել:









