Սերժ Սարգսյանը 3 նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

16:54 • 04.06.12

Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Սահմանադրության համաձայն, վարչապետի առաջարկությամբ այսօր նշանակել է կառավարության անդամներից երեքին։

 

Ըստ նախագահական գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը և Արմեն Երիցյանը համապատասխանաբար նշանակվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոններում: