Պրոխորովը 500-հոգանոց կուսակցություն է ստեղծում

17:13 • 04.06.12

ՌԴ նախագահի նախկին թեկնածու, «Արդար գործ» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր գործարար Միխայիլ Պրոխորովը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին: «Ինտերֆաքս» գործակալությունում հրավիրած ասուլիսի ժամանակ, գործարարն ասել է, որ «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը բաղկացած կլինի 500 մարդուց:

 

«Այս քաղաքական կուսակցության հիմնական նպատակն արտոնագիրը պահելն է, որը թույլ կտա քաղաքացիական հասարակության առաջնորդներին գնալ ընտրությունների, քանի որ ներկայիս քաղաքական համակարգն այն չէ, ում հետ կցանկանայինք աշխատել»,- ասել է Պրոխորովը` հավելելով, որ կուսակցությունում կպատվիրակվեն պրոֆեսիոնալ իրավաբաններ:

 

«Քաղաքացիական պլատֆորմ»-ը մտադիր է, առաջին հերթին, անդամագրել 500 հազ-ից ավելի բնակչություն ունեցող խոշորագույն քաղաքների բնակիչներին: Ռուսաստանում այս չափանիշին համապատասխան 37 քաղաք կա, որտեղ, ըստ Պրոխորովի, բնակվում են «առավել ակտիվ գործիչները»:


Նա հայտարարել է, որ անձամբ չի ընդգրկվի «Քաղաքացիական պլատֆորմ»-ում: