Բուդդիստները 9 մուսուլման են սպանել Մյանմարում

14:53 • 04.06.12

Մյանմարի արևմուտքում բուդդիստ վիջիլանտեները (կարգուկանոնը վերահսկող տեղական համայնքի ոչ պաշտոնական ներկայացուցիչներ) հարձակվել են ուղևորական ավտոբուսի վրա և սպանել 9 մուսուլմանի, հայտնում է Reuters-ը` հղում կատարելով տեղի ոստիկանությանը:

 

Դեպքը տեղի է ունեցել Ռաքհինե նահանգի Տաունգոկե քաղաքում:

 

Սա ամենամեծ թվով զոհերով համայնքային բռնարարքն է լարված շրջանում՝ բարենորոգչական կառավարության մեկ տարի առաջ իշխանության գալուց ի վեր:

 

Բուդդիստները հենց այդ երթուղու վրա են հարձակվել, քանի որ, ըստ նրանց, դրանով էր երթևեկում մեկ շաբաթ առաջ մի բուդդիստ կնոջ սպանած մուսուլմանը: