Գենադի Զյուգանովը կաթված է ստացել
Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը սրտի նոպայով հոսպիտալացվել է Կիսլովոդսկի «Զարյա» հանգստյան տնից, որտեղ պրոֆիլակտիկ բուժում էր անցնում, հայտնում է «Վեստի»-ն:
Մոտակա ժամերին նա հատուկ ինքնաթիռով կտեղափոխվի Մոսկվա, իսկ մինչ այդ, մի քանի ժամ կանցկացնի Կիսլովոդսկի քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
«Այժմ Գենադի Անդրեևիչի վիճակը լավ է, ճնշումը նորմալացել է, ցավերը` անցել: Խնդիրներ չկան, դեղամիջոցների պակաս չենք զգում, ամեն ինչ կարգին է»,- ասել է հանգստյան տան տնօրեն, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Ալեքսանդր Ելիզարովը:









