ՀՀ ԱԳՆ-ը հաստատել է Նալբանդյան- Մամեդյարով հանդիպման մասին լուրը

16:18 • 05.06.12

Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն հունիսի 18-ին Փարիզում:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը` վկայակոչելով ադրբեջանական Trend-ին, Բաքվում նման հայտարարություն էր արել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: