Կալիֆորնիայի Դևիս քաղաքը սեփական արժույթն է ստեղծել

10:47 • 05.06.12

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Դևիս քաղաքի իշխանությունները տեղական տնտեսությունը խթանելու նպատակով` սեփական արժույթն են ստեղծել, գրում է The Huffinghton Post-ը:

 

65 հազ բնակչություն ունեցող քաղաքը շրջանառության մեջ է մտցրել The Davis Dollar-ը և այդ կերպ խթանում է տեղական բիզնեսի զարգացումը:

 

«Տնտեսական տեսանկյունից Davis Dollar-ի կիրառումը բավական արդյունավետ է քաղաքի համար: Եթե Դևիսի խանութներից մեկում մարդն ԱՄՆ 1 դոլարի գնումներ կատարի, ապա այդ գումարից ընդամենը 60 սենթն է մնում քաղաքում: Իսկ եթե խանութում 1 Devis Dollar ծախսվի, ապա 100 սենթն էլ կմնա քաղաքում: Քանի որ այս արժույթն ընդունված է միայն Դևիսում, դա նշանակում է, որ այն ամբողջովին մնում է քաղաքում»,- նշել է նախաձեռնության հեղինակ Նիքլըս Բարին: