Քլինթոն-Իվանիշվիլի հանդիպումը չի կայանա
Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում գտնվող ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպում չի ունենա ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ, հայտնում է vz.ru-ն: Ինչպես նշել է «Վրացական երազանք»-ի մամուլի խոսնակ Մայա Փանջիկիձեն, հանդիպմանը կմասնակցեն դաշինքից Մանանա Կոբախիձեն, Հանրապետականից Դավիդ Ուսուպաշվիլին և «Ազատ դեմոկրատներ»-ից Թեյա Ցուլուկիանին:
«Մեր ներկայացուցիչները Քլինթոնի հետ հանդիպմանը կներկայացնեն առաջիկա ընտրությունների հետ կապված բոլոր խնդիրները»,- ասել է Փանջիկիձեն:
Իվանիշվիլին Քլինթոնի հետ հանդիպելու ցանկություն էր հայտնել մայիսի վերջին:









