Տավուշում կատարված դիվերսիայի փաստի առթիվ հարուցված է 2 քրեական գործ

12:23 • 05.06.12

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Բերդ գյուղերի ուղղությամբ հունիսի 4-ի գիշերը հայկական դիրքերի վրա Ադրբեջանի կողմից կատարված դիվերսիոն գործողությունների փաստի առթիվ հարուցված է երկու քրեական գործ, այս մասին Tert.am–ին հայտնեց Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:


Նրա խոսքով՝ Բերդում տեղի ունեցած դիվերսիայի առթիվ գործը հարուցվել են Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (այստեղ գրանցվել էր մեկ զոհ և մեկ վիրավոր. Tert.am), իսկ Չինարիում՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերի (երկու զոհ և վեց վիրավոր. Tert.am):


Հիշեցնենք, որ նշված հոդվածի նշված կետերն են՝« Սպանություն երկու կամ ավելի անձանց կողմից՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով», իսկ նույն արարքը 7-րդ կետը լրացված է՝ « կազմակերպված՝ մի խումբ անձանց կամ խմբի կողմից»: