Բուլղարիայում զինապահեստ է պայթել. կա 3 անհետ կորած և 7 վիրավոր

23:11 • 05.06.12

Բուլղարիայում առնվազն 7 մարդ է վնասվել և 3 մարդ անհետ կորած է համարվում` Սոֆիայից 330 կմ հեռավորության վրա գտնվող Լոզենեց գյուղի ռազմամթերքի ոչնչացմամբ զբաղվող ընկերության պահեստում տեղի ունեցած պայթյունների շարքի հետևանքով: Այս մասին հաղորդում է BBC-ն:


Նախնական տվյալներով, 7 տուժածներից 2-ը ծանր վիճակում են: Պայթյունի պահին, որոշ տվյալներով, պահեստում եղել է 40 մարդ, այլ տվյալներով, ռազմական օբյեկտում 15 մարդ է եղել:


Զոհերի մասին տեղեկություններ չկան: