Facebook-ի բաժնետոմսերի գինը իջել է նոր մինիմումի
Facebook-ը նորից փող է կորցնում: Այսօրվա վաճառքի ընթացքում սոցիալական ցանցի բաժնետոմսերի գինը հերթական տխրահռչակ «ռեկորդն» է սահմանել:
Նստաշրջանի ընթացքում մեկ բաժնետոմսը առաջարկվում էր 26.57 ԱՄՆ դոլարով: Դրա հիմնական պատճառն այն էր, որ Sanford C. Bernstein & Co. ներդրումային ընկերությունը որոշում էր կայացրել Facebook-ի բաժնետոմսերի թիրախային մակարդակի` մինչև 25 ԱՄՆ դոլար իջեցնելու և վարկանիշը «շուկայից վատ» մակարդակի նվազեցնելու վերաբերյալ:
Եվս մեկ վատ ծառայություն մատուցած գործոն է հանդիսանում ընկերությունում գործերի իրական իրավիճակի մասին տեղեկատվության բացակայությունը:
Հիշեցնենք, որ Facebook ընկերությունը և Morgan Stanley բանկը, որը իրականացնում էր Facebook-ի IPO-ն, մեղադրվում են եկամտի նվազման կանխատեսումը բաժնետերերից թաքցնելու մեջ:
Սոցիալական ցանցից նորությունները շատ սակավ են: Շուկան քննարկում է Wall Street Journal-ի հոդվածը, որտեղ ասվում է, թե Ցուկերբերգը պատրաստվում է հանել կայքում գրանցվելու տարիքային սահմանափակումը:
Շուկային անհանգստացնում է այն հարցը, թե արդյո՞ք սոցիալական ցանցը եկամտի նոր աղբյուրներ փնտրելու հուսահատ փորձեր չի անում:









