Աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան վաճառվել է 35 մլն դոլարով (տեսանյութ)

21:49 • 05.06.12

1962 թվականին արտադրված Ferrari 250 GTO-ն վաճառվել է 35 մլն ԱՄՆ դոլարով, հաղորդում է Topwords.ua-ն:
Մեքենայի նման գինը պատահական չէ, այն հարուստ պատմություն ունի և անսովոր գույն:


Գնի ռեկորդ սահմանած Ferrari-ն տարբերվում է յուրահատուկ գույնով` «կանաչ լիվրեա», որը հատուկ ստեղծված է UDT-Laystall անվանումը ստացած Սթիրլինգ Մոսի մրցարշավային թիմի համար:


Տվյալ ավտոմեքենան մեկն է այն 39 թողարկված Ferrari 250 GTO-ներից, որոնք արտադրվել են 1962-ից 1964 թվականները:


Մեքենան վաճառել է դանիացի գործարար Էրիկ Հեերեմը, իսկ գնորդը ամերիկացի կոլեկցիոներ Քրեյգ ՄակԿոուլն է, ով Eagle River Investments ներդրումային հիմնադրամի ղեկավարն է:


Բոլոր Ferrari 250 GTO-ները համալրվում էին ստանդարտ, միանման V 12 գլանային 3 լ. աշխատանքային ծավալով շարժիչով, որը նախագծվել էր հայտնի ինժեներ Ջոկկինո Կոլոմբոյի կողմից:


Համարվում է, որ 250 GTO մոդելը, վաղ շրջանի Ferrari-ի ամենահայտնի մոդելն է:


Հաջողված դիզայնը և կոնստրուկցիան մեծ ազդեցություն են թողել, որ իտալական ավտոարտադրողը ապագայում գրավի այն դիրքը, որը ներկայում այն զբաղեցնում է էլիտար սպորտմեքենաներ արտադրողների շարքում: