«Մեծ յոթնյակ»-ի երկրները կհանդիպեն` քննարկելու եվրոգոտու ճգնաժամը
«Մեծ յոթնյակ»-ի անդամ-երկրներն այսօր չնախատեսված հանդիպում կունենան` եվրոգոտում առկա ճգնաժամի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով, գրում է The Economic Times-ը:
Քննարկումների կիզակետում կլինեն Հունաստանի արտաքին պարտքի և Իսպանիայի բանկային համակարգի ճգնաժամի թեմաները:
«Մենք այնպիսի կետի ենք հասել, որտեղ անհրաժեշտ է ընդհանուր որոշման գալ առկա խնդիրների վերաբերյալ»,- նշել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Յուն Ազումին:
Ավելի վաղ, Կանադայի ֆիննախարարը հայտնել էր, որ ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի նախարարներն ու կենտրոնական բանմկերի ղեկավարները հատուկ հանդիպում կանցկացնեն, որի ընթացքում կփորձեն ճնշում գործադրել Եվրոպայի վրա` ավելի հստակ գործելու համար:









