Երեկ Դավիթաշենի կամրջից ինքնասպանություն կատարածը 24-ամյա ուսանող էր (լուսանկարներ)

11:40 • 05.06.12

Այսօր Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է երեկ Դավիթաշեն կամուրջից նետվելու միջոցով ինքնասպանություն կատարած անձի ինքնությունը: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձը Երևանի Լվովյան փողոցի բնակիչ 24-ամյա Տ. Մատինյանն էր: Գ. Շամշյանը հայտնում էր, որ երիտասարդ տղան սովորում էր հայաստանյան բուհերից մեկում:

Թե ինչն է եղել ինքնասպանության պատճառը, դա պետք է պարզի Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, երեկ՝ հունիսի 4-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.20-ի սահմաններում մի տղամարդ ինքնասպանություն գործելու նպատակով ցած էր նետվել Դավիթաշենի կամրջից՝ վերջ տալով կյանքին:
Ընկնելու արդյունքում ինքնասպանություն գործած տղամարդու մարմինը ջախջախվել էր, նրա դեմքը անճանաչելի էր:


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի