ԿՀՎ-ն իր աշխատակիցների 60%-ին դուրս կբերի Իրաքից. Wall Street Journal

18:48 • 05.06.12

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) նախատեսում է զգալիորեն նվազեցնել իր ներկայությունը Իրաքում, հայտնում է Wall Street Journal՝ իր աղբյուրին հղում անելով:

 

ԿՀՎ-ի աշխատակիցների թիվը Բաղդադում կկրճատվի մոտ 60%-ով: Պատերազմի շրջանում Իրաքում աշխատում էր մոտ 700 հետախույզ՝ ավելին, քան աշխարհի որևէ այլ երկրում: Իրաքից դուրս բերված հետախույզներին կուղարկեն այլ երկներ, մասնավորապես՝ Եմեն և Մալի:

 

Ապրիլին ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարություն հայտնել էր նոր հետախուզական ծառայության ստեղծման մասին, որը կկենտրոնանա ռազմական հակամարտությունների գոտիներից դուրս տեղեկություն հավաքելու վրա: Նոր ծառայությունը աշխատելու է մասնավորապես Իրանի ուղղությամբ:

 

WSJ-ը տեղեկացնում է նաև Ալ-Կաիդայի գրոհայինների մասին, որոնք այժմ մարտնչում են Սիրիայում՝ ալ-Ասադի ռեժիմի դեմ: