Պորտուգալիայում 4-րդ դարի հուդայական մշակույթի հետքեր են հայտնաբերել
Գերմանիայի Յենա քաղաքի Ֆրիդրիխ Շիլերի անվան համալսարանի գիտնականները Պորտուգալիայում հուդայական մշակույթի հնագույն հետքեր են հայտնաբերել, տեղեկացնում է newsru.com կայքը։
Հնէաբանների հայտնաբերած գերեզմանաքարը վկայում է, որ Պիրենեյան թերակղզում 4-րդ դարում հրեաներ են բնակվել։
Ալգարվե քաղաքում պեղումների ժամանակ հայտնաբերված 40x60սմ քարին գրված է «Իեխիել» անունը, որը հիշատակվում է Աստվածաշնչում։ Գերեզմանաքարին նաև զարդանախշեր են պատկերված, սակայն դրանք դեռ գաղտնազերծված չեն։
Ռադիոածխածնային ուսումնասիրությամբ կիրառելով գիտնականները պարզել են, որ գերեզմանաքարը 390թ-ին է ստեղծվել։
«Մենք հատկապես զարմացած ենք, քանի որ այս վայրերում հրեաների գոյության հետքեր ենք հայտնաբերել»,- ասել է պեղումներ իրականացնող խմբի ղեկավար Դենիս Գրենը, հավելելով, որ այդ ժամանակավատվածում հրեաները հալածանքներից խուսափելու համար լատիներեն են գրել, այլ ոչ թե իրենց մայրենի լեզվով։










