Բրեյվիկի գործով դատավորը դատարանում փասիանս է խաղացել

09:08 • 05.06.12

Նորվեգացի ահաբեկիչ Անդրես Բրեյվիկի գործով զբաղվող 5 դատավորներից մեկը դատական նիստի ժամանակ փասիանս է խաղացել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն։

 

Նորվեգական լրատվամիջոցների հրապարակած լուսանկարում երևում է, թե ինչպես է Էռնստ Հեննինգ Էյելսենն իր համակարգչի էկրանին փասիանս խաղում։ «Ֆրանս Պրես» գործակալությանը տված հարցազրույցում Էյելսենը չի հերքել, որ խաղացել է համակարգչով։

 

Դատական նիստի ժամանակ 2011թ. հունիսին 77 հոգու սպանած Բրեյվիկը պատմել է դատարանին, որ մանկության ժամանակ իրեն նեղացրել են մի քանի մուսուլմաններ։