Չելյաբինսկի շրջանի գյուղում 7-ամսական երեխային ուտելուց հրաժարվելու համար սպանել են
ՌԴ Չելյաբինսիկի շրջանի Բուտակի գյուղի բնակիչը ուտելուց հրաժարվելու պատճառով մահացու ծեծել է 7-ամսական դստերը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։
Ոստիկանության տվյալներով՝ տանը բնակվել են ամուսիններն ու նրանց երեք երեխաները։ Երբ տանը ոչ ոք չի եղել, հայրը պարբերաբար ծեծել դստերը, քանի որ փոքրիկը ուտելուց հարաժարվել է։
«Հունիսի 3-ին, երբ կինը աշխատավայրում է եղել, ամուսինը ծեծել է ծծկեր երեխային։ Գանգուղեղային վնասվածքների հետևանքով աղջնակը մահացել է։ Երբ կինը վերադարձել է, ամուսինը հայտնել է նրան սպանության լուրը։ Քանի որ երեխայի մարմնին կապտուկներ են եղել, ծնողները որոշել են դեպքի մասին ոստիկանությանը չտեղեկացնել։ Նրանք անմիջապես թաղել են դստերը»,- տեղեկացրել է ոստիկանության ներկայացուցիչը։
Այնուամենայնիվ, ամուսինների հարազատները տեղեկացել են սպանության մասին ու իրազեկել ոստիկանությանը։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։









