Քուվեյթի բնակիչը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Twitter-ում վիրավորանք գրելու համար
Քուվեյթի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել մի տղամարդու՝ նրան մեղավոր ճանաչելով Twitter-ի իր միկրոբլոգում Մուհամեդ մարգարեին, Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի ղեկավարներին, ինչպես նաև իր կնոջը վիրավորելու մեջ:
Համադ Նակին, ով շիա մահմեդական է, դատարանում հայտարարել է իր անմեղության մասին՝ պնդելով, որ Twitter-ի իր հաշիվը հակերային հարձակման էր ենթարկվել:
Նակիի դատապաշտպանը հայտնել է, որ իր պաշտպանյալը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը:









