Երևանում այսօր նշվում է բնապահպանի օրը
Բնապահպանի օրվա կապակցությամբ, այսօր Հայաստանի բնության պետական թանգարանում կազմակերպվել էր միջոցառում, որին մասնակցում էին մի շարք միջազգային և բնապահպանական հասարակական կազմակերպություններ, դպրոցականներ, բնապահպանության նախարարության աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ 1972թ. հունիսի 5-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես շրջակա միջավայրի պահպանության օր, իսկ 2004թ. Հայաստանի կառավարությունն այդ օրն հռչակեց բնապահպանի օր:
2004թ–ից սկսած ՀՀ բնապահպանության նախարարությունն օրվա կապակցությամբ անց է կացնում մի շարք միջոցառումներ` հեծանվաարշավներ, ծառատունկեր, կավճանկարչության մրցույթ և այլն:
Միջոցառման ավարտին նախարարությունը մի շարք բնապահպանների՝ իրենց կատարած ակտիվ աշխատանքի և համագործակցության համար կհանձնի մրցանակներ:
Թանգարանի բակում կազմակերպված կավճանկարչության մրցույթի մասնակից աշակերտները կպարգևատրվեն մրցանակներով, իսկ նրանցից լավագույն երեքը նախարարությունից կստանան պատվոգրեր:
Նշենք, որ «Հանուն կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը միջոցառման ընթացում ներկայացրեց «Սևանա լճի էկոլոգիական իրավիճակի համալիր գնահատում» գիրքը:









