Փրկարարները կարողացել են գտնել և անվտանգ տարածք տեղափոխել օձին (լուսանկարներ)
Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը ժամը 16:00-ի սահմաններում ահազանգ է ստանում մի քաղաքացուց, որ Երևան քաղաքի Շրջանցիկ թունելի թիվ 18 տանը նկատվել է օձ:
Շտապ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը պարամեդիկներով` փրկարար ծառայության լեյտենանտ Lևոն Շահինյանի գլխավորությամբ և հատուկ մասնագետի` Իշխան Հակոբյանի մասնակցությամբ:
Փրկարարների ժամանումից կարճ ժամանակ անց օձը հայտնաբերվել է տան ձեղնահարկում և տեղափոխվել է անվտանգ տարածք:









