Ամերիկացին ուղևորատար ինքնաթիռը բնակարանի է վերածել (տեսանյութ)

15:37 • 05.06.12

ԱՄՆ-ի Օրեգոն քաղաքի 62-ամյա Բրյուս Քեմփբլը «Բոինգ» 727-200 մակնիշի ինքնաթիռը բնակարանի է վերածել, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը։

 

Քեմփբլին շուրջ տասը տարի է հարկավոր եղել, որպեսզի լքված ինքնաթիռը վերածի շքեղ «առաձնատան»։

 

Ինչպես նշել է «թռչող բնակարանի» հեղինակը՝ ինքնաթիռը գնելու համար նա 100 հազ դոլար է ծախսել, ևս 100 հազ էլ անհրաժեշտ եղել այն տեղափոխելու և վերանորոգելու համար։

 

«Այս տան հիմնական գրավականները գեղեցիկ դիզայնն ու քամուց պաշպանվածությունն է»,- ասել է Քեմփբլը, նշելով, որ իր ինքնաթիռ-բնակարանը նաև անվտանգ է սեյսմիկ տեսանկյունից։