Բերման են ենթարկվել խարդախության, ավազակության մեղադրանքով հետախուզվողներ

09:59 • 05.06.12

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 4-ին, ժամը 20.40-ին կամավոր բաժին է ներկայացել նախկինում դատված 26-ամյա մի երիտասարդ, որը սույն թվականի մայիսի 29-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

 

Հունիսի 4-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները, համագործակցելով ԼՂՀ ոստիկանության Շուշիի բաժնի ծառայողների հետ, Շուշի քաղաքում խանութ-կրպակից գողության փորձ կատարելու պահին հայտնաբերել և նույն օրը, ժամը 11.50-ին Շուշիի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 1984 թ. ծնված Աշոտ Ակողլյանին, որը սույն թվականի մայիսի 18-ից ոստիկանության Ճամբարակի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

 

Հունիսի 4-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության ծառայողները Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի սկզբնամասից, ոստիկանության Գյումրիի բաժին բերման են ենթարկել 19-ամյա մի երիտասարդի, որը սույն թվականի մարտի 21-ից հետախուզվում էր ավազակության և անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու մեղադրանքով:

 

Նույն օրը, ժամը 16.00-ին, ոստիկանության ծառայողները Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի սկզբնամասից, Գյումրիի բաժնի 2-րդ բաժանմունք բերման են ենթարկել նաև 19-ամյա մի աղջկա, որը սույն թվականի մարտի 21-ից հետախուզվում էր ավազակության հանցակցության և անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու մեղադրանքով:

 

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ բոլոր գործերով կատարվում է քննություն: