Վրաերթի դեպքեր հանրապետության տարբեր շրջաններում

11:18 • 05.06.12

Երեկ՝ հունիսի 4-ին, ժամը 12.30-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Հալաբյան փողոցի թիվ 33 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 63-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության հաղորդագրությունից:



Նույն օրը, ժամը 11.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 66-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:



Ժամը 08.30-ին, Երևան-Երասխ ճանապարհի 48-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան հարվածել է դեպի մայրուղի դուրս եկած հեծանվորդին:


Պատահարի հետևանքով 78-ամյա հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:



Ժամը 15.00-ին, Վերին Պտղնի գյուղի Նոր-Ավան թաղամասի 1-ին փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի մոտ կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային:

 

«ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:



Գառնի գյուղի ճանապարհին՝ հովանոցների մոտ, վրաերթ է տեղի ունեցել, ինչի հետևանքով 51-ամյա Ժանետ Սեդրակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, բոլոր գործերով կատարվում է քննություն: