Սինգապուրում կնոջը մահակով ծեծի են դատապարտել` գրաֆիտի նկարի համար

14:24 • 05.06.12

Սինգապուրի ոստիկանությունը 25-ամյա մի կնոջ է ձերբակալել` հասարարական վայրում գրաֆիտիով զբաղվելու համար, գրում է Foxnews-ը:

 

Այժմ կնոջը, ում անունը չի հրապարակվել, փայտով ծեծ է սպառնում, քանի որ Սինգապուրում բավական խիստ են վերաբերվում վանդալիզմի յուրաքանչյուր դրևորմանը: Բացի մահակով ծեծից, կնոջը ազատազրկում է սպառնում, ինչպես նաև նա ստիպված կլինի տուգանք վճարել:

 

Ընդհանուր առմամբ գրաֆիտին և վանդալիզմի այլ տեսակները բավական հազվադեպ բնույթ կրող երևույթներ են Սինգապուրում: Այնտեղ գրանցված նմանատիպ դեպքերի բոլոր հեղինակն են էլ օտարերկրացիներ են եղել: 1994թ.-ին ԱՄՆ-ի քաղաքացի անչափահաս Մայքլ Ֆեյը ևս մահակով ծեծի էր դատապարտել գրաֆիտիի նկարելու համար: