Հայաստանում օձերը շարունակում են անհանգստացնել մարդկանց

11:39 • 05.06.12

Հունիսի 4-ին, ժամը 12.12-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյանի Սևանի 16 հասցեում գտնվող գազի գրասենյակում օձ են նկատել և անհրաժեշտ է օգնություն:

 

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցը և հատուկ մասնագետը:

 

Մասնագետի կողմից տարածքն ուսումնասիրելուց հետո, սակայն օձ չի հայտնաբերվել:



Նույն օրը, ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ թաղամասի 7-րդ փողո¬ցի թիվ 84 տանն օձ են նկատել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկի և հատուկ մասնագետի հետ: Տարածքն ուսումնասիրելուց հետո մասնագետն օձ չի հայտնաբերել: