Սիրիան թույլատրել է ՄԱԿ-ի և մարդասիրական այլ առաքելությունների մուտքը երկիր
Սիրիայի իշխանությունները համաձայնություն են ստորագրել, որով թույլ են տալիս հումանիտար գործակալությունների ներկայացուցիչների մուտքը երկիր, հայտնում է BBC-ն:
Խոսքը մասնավորապես ՄԱԿ-ի 9 գործակալությունների և 7 միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքների:
Հումանիտար առաքելությունը աշխատանքներ կիրականացնի Սիրիայի` կառավարական զորքերի և ընդդիմադիր ուժերի բախումների ամենաշատը տուժած 4 շրջաններում. առաջնահերթ հումանիտար բեռներ կհասցվեն Հոմս, Իդլիբ, Դերաա, Դեյր էլ-Զոր:
ՄԱԿ-ի գահատականով՝ Սիրիայում հումանիտար օգնության կարիք ունի մոտ 1 մլն մարդ:









