Եղիսաբեթ 2-րդի հոբելյանի ժամանակ 50 մարդ տուժել է ցրտահարումից
Թագուհի Եղիսաբեթ 2-րդի հոբելյանին նվիրված, Թեմզա գետի վրա տեղի ունեցած ջրային միջոցառումների ժամանակ շուրջ 50 մարդ տուժել է ցրտահարումից: Թագուհու գահակալության 60-ամյակին նվիրված ջրային միջոցառմանը մասնակցել է ավելի քան 100 նավ:
Լոնդոնի «շտապօգնության» ծառայության տեղեկության համաձայն՝ 6 մարդ հոսպիտացվել այն բանից հետո, երբ մի քանի ժամ անցկացրել են քամու և անձրևի տակ՝ տարվա այս ժամանակահատվածի համար բավականին վատ եղանակային պայմաններում:
Լոնդոնի բժիշկների տեղեկությամբ, ընդհանուր առմամբ բժշկական օգնություն է ցուցաբերվել մոտ 502 տուժածի, որից 101-ին նշանակվել է հիվանդանոցային բուժում:









