Ամերիկացի գեներալին «փոխարինել են» լրտեսական հայտարարություններից հետո
Ամերիկացի գեներալ Նիլ Թոլին լքել է Հարավային Կորեայում ԱՄՆ-ի հատուկ ջոկատայինների հրամանատարի պաշտոնը: Գեներալն այդ պաշտոնում «փոխարինվել» է սկանդալային հայտարարություններից հետո:
Նա պատմել էր, որ ԱՄՆ-ն և Հարավային Կորեան հետախուզական բնույթի աշխատանք են կատարել Հյուսիսային Կորեայում:
ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն նրան կփոխարինի գեներալ Էրիկ Վենդտը: 2010-ից այդ պաշտոնը զբաղեցրած Թոլիի նոր նշանակման մասին խոսք չկա:
The New York Times-ը այս առնչությամբ գրել է, թե իրականում Թոլիի փոխարինումը «ոչ մի կապ չունի» նրան վկայակոչած հայտարարությունների հետ, որոնք հայտնվել էին մամուլում:
Մայիսի 28-ին մամուլում լուր էր տեղ գտել այն մասին, որ, ըստ Թոլիի, ամերիկացիները Հյուսիսային Կորեայում ստորգետնյա կառույցների մասին տեղեկություններ են հավաքել: Վերջիններիս համաձայն՝ 4 ստորգետնյա թունել և ստորգետնյա կառույցներով 20 օդանավակայան էր հայտնաբերվել այդ երկրում:









