Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Տրապիզոնում
Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի արտաքին գործերի նախարարները հունիսի 8-ին կհանդիպեն Տրապիզոնում հայտնում է թուրքական Timeturk-ը: Կքննարկվեն երկրների միջև համագործակցության ամրապնդմանն առնչվող ու տարածաշրջանային հարցեր: Սպասվում է նաև Էլմար Մամեդյարովի, Ահմեթ Դավութօղլուի ու Գրիգոլ Վաշաձեի երկկողմ հանդիպումները:
Իսկ հունիսի 9-ին Կարս քաղաքում կանցկացվի գյուղատնտեսության, շինարարության, զբոսաշրջության, տեքստիլ արդյունաբերության, անշարժ գույքի, առողջապահության ու այլ ոլորտների գործարարների եռակողմ համաժողովը:
Նախորդ համաժողովն անցկացվել էր փետրվարի 16-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Հաջորդը կանցկացվի Բաքվում:









