Լիբիայի իշխանությունները իրենց վերահսկողության տակ են առել Տրիպոլիի օդանավակայանը

02:36 • 05.06.12

Լիբիայի կառավարական զորքերը վերահսկողության տակ են առել Տրիպոլիի միջազգային օդանավակայանը, որը ավելի վաղ գրավվել էր զինված խմբավորումներից մեկի կողմից, հաղորդում է BBC-ն` վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարի տեղակալ Օմար ալ-Կադրաուիի հայտարարությունը:


Նրա խոսքով, գործողության արդյունքում 30-40 ապստամբներ են ձերբակալված:


Ավելի վաղ` տանկերով և այլ զրահամեքենաներով մայրաքաղաքային օդանավակայանի տարածք էին ներխուժել գրոհայինները և արգելափակել օդային հաղորդակցությունը:


Գրոհայինները հայտարարում են, որ դիմել են այդ քայլին այն բանից հետո, երբ իրենց խմբավորման առաջնորդներից մեկը անհայտ կորել էր օդանավակայանի մոտակայքում: