Թուրքիան հայկական սփյուռքի նմանությամբ սփյուռք կձևավորի

08:58 • 05.06.12

Թուրքական կառավարությունը ավելի կազմակերպված «թուրքական սփյուռք» ձևավորելու համար պետական մակարդակով առաջին քայլերն է անում: Արտերկրում ապրող 6 մլն թուրքերի ներկայացուցիչներն առաջին անգամ հավաքվելու են Անկարայում:
 

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ` փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայկական կազմակերպված սփյուռքի նմանությամբ սփյուռք ձևավորելու աշխատանքներին է լծվել:
 

Հունիսի 7-8-ին Անկարայում կայանալիք հավաքը ևս Բոզդաղն է կազմակերպելու: Դրան մասնակցելու են Թուրքիայից դուրս գործող թուրքական և «եղբայրական» 500 կազմակերպություն ու հիմնադրամ: Քննարկվելու են Թուրքիային հետաքրքրող հարցերում համախմբված աշխատելու ճանապարհները:
 

Ֆրանսիայում օրակարգային Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ պայքարից մինչև Թուրքիայի` Եվրոպական միությանն անդամակցություն, վիզային ռեժիմի վերացում և այլն:
 

«Թուրքական սփյուռքի» ներկայացուցիչների նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու: Այդ աշխատանքներին ներգրավվելու են նաև տարբեր նախարարներ: Նախատեսվում է, որ նրանցից յուրաքանչյուրը իր ոլորտին առնչվող հարցերում յուրաքանչյուր երկրի սփյուռքի համար առանցին ռազմավարություն են մշակելու: