Ադրբեջանուհին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի նախագահ է դարձել

10:29 • 05.06.12

Փարիզում աշխատանքներն է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003թ.-ին ընդունված Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի անդամ երկրների Գլխավոր ասամբլեայի 4-րդ նստաշրջանը:


Նիստի սկզբում ընտրվել են ասամբլեայի նախագահ, 5 փոխնախագահ և զեկուցողներից բաղկացած նիստի բյուրոն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Էլեոնորա Հուսեյնովան ընտրվել է նախագահ, Ֆրանսիայի, Չինաստանի, Բուրկինա- Ֆասոյի ու Լիբանանի ներկայացուցիչները` փոխնախագահներ, Բելգիայի ներկայացուցիչը` զեկուցող: