Վատիկանը սուր քննադատության է ենթարկել միանձնուհու՝ սեռական էթիկայի մասին գիրքը

22:47 • 05.06.12

Վատիկանը սուր քննադատության է ենթարկել քույր Մարգարետ Ֆարլիի «Պարզապես սեր. քրիստոնեական սեռական էթիկայի հիմքերը» գիրքը, գրում է «Բի-Բի-Սի»-ն:
 

Գիրքը լույս է տեսել 2005թ, իսկ 2008թ նույնիսկ մրցանակ է ստացել: Սակայն ինչպես նշել է Վատիկանը, 7 տարիների ընթացքում գիրքը չի դադարել «մահացու վնաս հասցնել» հավատացյալներին և Սուրբ աթոռին: Վատիկանը կարծում է, որ մաստուրբացիայի, միասեռական միությունների և կրկնակի ամուսությունների մասին հեղինակի տեսակետները լիովին հակասում են կաթոլիկ եկեղեցու ուսմունքին:
 

Իր հերթին, քույր Ֆարլին, ով դասավանդում է ԱՄՆ-ի Յելի համալսարանում պնդում է, որ գրքում արտահայտված իր գաղափարները համահունչ են աստվածաբանական ավանդույթներին: