ԱՄՆ-ը հաստատել է «Ալ Կաիդա»-ի երկրորդ դեմքի սպանությունը
ԱՄՆ-ը հաստատել է, որ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Պակիստանում սպանվել է «Ալ Կաիդա»-ի երկրորդ դեմքը` Աբու Յահյա Լիբբին, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:
Ըստ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների` Աբու Լիբբին համարվում էր «Ալ Կաիդա»-ի ամենափորձառու ահաբեկիչներից մեկը, ով բազմիցս մասնակցել էր արևմտյան երկրների դեմ իրականացված ահաբեկչությունների կազմակերպմանը: Ըստ ԱՄՆ-ի ներկայացուցիչների` Աբու Լիբբիին ոչ ոք չի կարող փոխարինել:









