Երթևեկության համար փակ կլինի Մյասնիկյան պողոտայից մինչև Գայի պողոտա ճանապարհահատվածը

17:19 • 06.06.12

Երևանի քաղաքապետարանից հայտնում են,որ հունիսի 7-ի առավոտյան ժամը 8 : 00-ից, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, մինչև հունիսի 9–ը երթևեկության համար փակ կլինի Մյասնիկյան պողոտայից մինչև Գայի պողոտա ճանապարհահատվածը:

 

Որպես այլընտրանքային ավտոճանապարհ վարորդներին առաջարկվում է Նոր Նորք վարչական շրջան բարձրանալ Դավիթ Բեկի ու Դավիթ Անհաղթի փողոցներով կամ Նորք – Մարաշ վարչական շրջանով անցնող ավտոճանապարհով:

 

Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։