Ավանի «Սթար» սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի. տեղի է ունեցել ծեծկռտուք (լուսանկարներ, տեսանյութ)

21:41 • 06.06.12

Մոտ մեկ ժամ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ավան թաղամասի Խուդյակով փողոցում՝ «Սթար» սուպերմարկետի մոտ մահացած երիտասարդ տղայի դի կա:


Դեպքի վայր է ժամանել 1-03 շտապ բուժոգնության թիվ 51 բուժբրիգադը՝ արձանագրելով, որ երիտասարդը մահացած է:

Արդեն դեպքի վայր է ժամանել դիակ տեղափոխող բրիգադը փորձագետով:

Այս պահին դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության Նոր նորքի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:

Այս պահին ժամանել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեկան հետախուզության բաժնի պետ Լևոն Յազիչյանը, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արտակ Կարապետյանը և Ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ Ռոման Կիրակոսյանը:


Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ տեղի է ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով մահը վրա է հասել: Մահացածը կլինի մոտ 25 տարեկան, ում անուն-ազգանունը Վրեժ Աշխատյան էր և աշխատում էր որպես երթուղայինի վարորդ:


Քիչ առաջ Գ.Շամյանը հայտնեց, որ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:

 

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի