Առանց աչքերի ծնված, չինացի 8-ամյա տղային բժիշկները հույս են տալիս (լուսանկարներ)
8-ամյա չինացի տղան՝ Մարվանիջուն, ծնվել է առանց աչքերի: Սակայն երբ նրա աչքերին լույս են մոտեցնում, տղան զգում է և ուրախանում: Այս մասին հայտնում է The Dailymail պարբերականը:
Բժիշկները հայտնաբերել են, որ ձախ ակնախոռոչի մեջ աչք կա, բայց մաշկն այնքան նուրբ է, որ այն անհնար է երբևէ բացել:
Սակայն բժիշկները հուսադրել են ծնողներին՝ ասելով, որ 16 տարեկանում Մարվանիջուին հնարավոր է տեղադրել արհեստական աչքեր:









