Բաքվում Հիլարի Քլինթոնի դեմ կարող է մահափո՞րձ իրականացվել
ԱՄՆ հատուկ ծառայությունները լուրջ մտավախություն ունեն, որ Բաքվում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Հիլարի Քլինթոնի դեմ մահափորձ կարող է կազմակերպվել:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական pat.az գործակալությունը, ադրբեջանական ծառայությունները կարծում են, որ ամեն վայրկյան ծայրահեղ իսլամիստական ուժերը բարձրաստիճան հյուրի նկատմամբ կարող են մահափորձ իրականացնել:
Գործակալությունը հիշեցրել է, որ «Եվրատեսիլ» երգի միցույթից առաջ Բաքվում ահաբեկչություն պլանավորելու մեղադրանքով 100-ից ավելի մարդ էր ձերբակալվել:Դրանից հետո ԱՄՆ-ը իր քաղաքացիներին զգուշացրել էր հնարավոր վտանգի մասին:
Ադրբեջանի անվտանգության ծառայությունները հնարավոր վտանգը կանխելու համար անվտանգության խիստ միջոցներ է ձեռնարկել: Առավոտյան ժամը 12:00-ից սկսած փակված են օդանավակայանից մինչև Բաքվի կենտրոնական հատվածի մի շարք պողոտաներ:









