Ավստրիայում գեր կնոջ դիակը դարձել է դիակիզարանի այրման պատճառ

16:20 • 06.06.12

Ավստրիայի Գրաց քաղաքի դիակիզարնում խոշոր հրդեհ է բռնկվել` չափազանց գեր կնոջ դին այրելու պատճառով, հաղորդում է Assocaited Press-ը:

 

Հրդեհի բռնկման պատճաը եղել է այն, որ 200 կգ քաշ ունեցող կնոջ մարմինը դիակիզման համար նախատեսված խցիկում տեղադրելուց հետո, այն փակել է օդի ֆիլտրը` գերտաքացում առաջացնելով այդ համակարգում:

 

Հրշեջներն ի վիճակի չեն եղել մարել կրակը` դիակիզարանի պատերի վրա առկա մեկուսիչ նյութի պատճառով:

 

Քաղաքի հրշեջ ծառայության պետի կարծիքով` անհրաժեշտ է գեր մարդկանց համար հատուկ նախատեսված դիակիզարաններ կառուցել` հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար: Նա նաև օրինակ է բերել Շվեյցարիան, որտել հատուկ դիակիզարան կա XXL չափի մարդկանց համար: