Բրազիլիայում դագաղում պառկած երեխան կենդանացել է, մի բաժակ ջուր խնդել, ապա կրկին մահացել

18:02 • 06.06.12

Բրազիալիայի Բելեմ քաղաքում 2-ամյա տղան իսկական խուճապ է առաջացրել, երբ դագաղում կենդանացել է, մի բաժակ ջուր խնդել և վայրկյաններ անց կրկին անշնչացած ընկել, գրում է Daily Mail-ը:

 

Թեև երեխան թոքաբորբի դեմ համապատասխան բուժում է ստացել, այնուամնեայնիվ բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը:

 

Ծնողները տղայի դին դրել են դագաղի մեջ, որպեսզի ժամեր անց տանեն գերազմանատուն: Սակայն երեխայի անհավանական կենդանացումից հետո բոլորն ուղղակի ապշել են և վախից և զարմանքից սկսել ճչալ: Մահացած երեխան հանկարծակի նստել է դագաղում և փակ աչքերով ասել.«Հայրիկ, ինձ մի բաժակ ջուր կտա՞ս»: Առանց հոր պատասխանին սպասելու` նա «կրկին» մահացել է:

 

Միջադեպից հետո ծնողներն անմիջապես բժիշկ են կանչել` հույս ունենալով, որ իրենց երեխային դեռ կարելի է կյանքի կոչել: Սակայն ապարդյուն. բուժզննումից հետո բժիշկն ասել է, որ երեխան մահացած է: Անկախ բժշկի ասածից ծնողները հետաձգել են տղայի թաղումը` հույս ունենալով, որ նա կարող է կրկին կենդանանալ:

 

«Մի պահ ինձ թվաց, թե հրաշք է կատարվել և երեխաս կրկին ողջ է, սակայն նա որքան անսպասելի կենդանացավ, նույնքան անսպասելի էլ մահացավ»,- ասել է տղայի հայրը` Անտոնիո Սանտոսը: